Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կոպտագույն սխալ, որ արագացնելու է սրանց քաղաքական վախճանը

Կոպտագույն սխալ, որ  արագացնելու է սրանց քաղաքական վախճանը
18.01.2025 | 08:38

Հայրենիքի համար նահատակված հերոսի հոր՝ Գարիկ Գալեյանի հանդեպ իշխանության խամաճիկ դատավոր Մասիս Մելքոնյանի ու քննիչների միջոցով իրականացրածը ստորագույն քայլ էր՝ ուղղված լռեցնելու բոլոր այն հերոսածին ծնողներին, ովքեր իրենց արդարացի պահանջն էին բարձրաձայնում՝ պատժել իրենց որդիների կանխամտածված սպանության մեջ գլխավոր մեղավորին և մնացած մյուս մեղսակիցներին։

Այսօր Բաքվում տեղի ունեցող բեմադրված ալիևյան դատավարությունը ոչնչով չի տարբերվում Երևանում տեղի ունեցող նիկոլական դատավարություններից, քանի որ թիրախը մեկն է իսկական հայը, ով անմնացորդ նվիրվում է իր երկրին և նաև նվիրում նրան իր ամենաթանկը՝ որդուն։

Զավեն ՄԿՐՏՉՅԱՆ

Հ․Գ․

Թերևս սա իշխանության կողմից իրականացրած կոպտագույն սխալներից էր, որն ավելի է արագ է մոտեցնելու իրենց քաղաքական վախճանին։

Դիտվել է՝ 1814

Մեկնաբանություններ